Fly Arna-ի` նոր գունավորմամբ առաջին ինքնաթիռը պատրաստ է թռիչքի

Հայկական ավիաընկերությունը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացրել է, թե ինչպես է ներկվել առաջին ինքնաթիռը։
Sputnik
Հայաստանի ազգային ավիաընկերությունը` Fly Arna-ն, ավարտել է առաջին ինքնաթիռի ներկման աշխատանքը Չեխիայի Օստրավա քաղաքում գտնվող հատուկ ներկման անգարում։
Հայկական ավիաընկերությունը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացրել է, թե ինչպես է ներկվել առաջին ինքնաթիռը։
Տեսանյութի համաձայն` ազգային ավիաընկերության ինքնաթիռի հիմնական գույնը սպիտակ է, պոչի և թևերի ծայրի հատվածները ներկված են Հայաստանի դրոշի գույներով։ Ինքնաթիռի կողային մասում կապույտ գույնով խոշոր տառերով գրված է՝ Fly Arna և Armenian national airlines։
Ինչ է պետք ազգային ավիափոխադրողին ճիշտ աշխատանքի համար. ավիացիայի փորձագետի դիտարկումը
Ազգային ավիաընկերությունը հայտնում է, որ ինքնաթիռի ներքին և արտաքին հարդարանքն արտացոլում է երիտասարդ, ժամանակակից և արժեքների վրա հիմնված ազգային ավիաընկերության ինքնությունը:
Նշենք, որ նոր ինքնաթիռը А 320 մակնիշի Airbus է։
Ազգային ավիաընկերության հիմնադիրներն են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» ընկերությունը` 2021 թվականի հուլիսին ստորագրված պայմանագրի հիման վրա։
Նշենք, որ «Fly Arna»-ն գործելու է որպես բյուջետային ուղևորատար ավիաընկերություն, որը բազավորվելու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: