Ամբողջությամբ հիմնանորոգվում է Հանրապետության հրապարակի մետրոյի քարե շինությունը

Ծրագրի երկրորդ փուլով, որն արդեն մեկնարկել է, նախատեսվում է նաև կանաչ գոտու վերականգնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Ամբողջությամբ հիմնանորոգվում է Հանրապետության հրապարակի մետրոյի քարե շինությունը, տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Առաջին փուլով մաքրվել է տարածքը, հղկվել և փոխարինվել են տուֆե սալիկները։ Ծրագրի երկրորդ փուլով, որն արդեն մեկնարկել է, նախատեսվում է նաև կանաչ գոտու վերականգնում ու եզրաքարերի փոխարինում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, նշվում է, որ Երևանյան լիճ թափվող կոյուղաջրերի խնդիրը լուծելու համար Հրազդան գետի երկայնքով նոր կոյուղագիծ կկառուցվի:
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է դեռևս տարիներ առաջ արված նախագիծը կյանքի կոչելու նպատակով առաջիկա տարիների համար նախանշել փուլային լուծումներ: