Փաշինյանն ու Հայրենական մեծ պատերազմի վետերանները «Հաղթանակ» զբոսայգում են

Երկրի առաջին դեմքերն Անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհեցին` հարգելով զոհերի հիշատակը։
Sputnik
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հաղթանակի զբոսայգում հարգանքի տուրք է մատուցում Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։ «Հաղթանակ» զբոսայգում են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հաղթանակ» զբոսայգում են նաև Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերաններ։
Նախ հնչեց ՀՀ հիմնը, որից հետո երկրի առաջին դեմքերն Անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհեցին` հարգելով զոհերի հիշատակը։
Նշենք, որ Եվրամիության, Արգենտինայի և Բրազիլիայի դեսպանատների ներկայացուցիչները նույնպես ծաղկեպսակներ են դրել Հավերժական կրակի մոտ, սակայն դրանից հետո անմիջապես հեռացել են արարողությունից:
Հիշեցնենք` այսօր լրանում է Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի 77-րդ տարեդարձը։
Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 հազար հայ, որոնցից 300 հազարը եղել է Խորհրդային Հայաստանից, իսկ մնացած 300 հազարը` Խորհրդային Միության այլ հանրապետություններից:
200 հազար հայ հերոսաբար ընկել է ռազմի դաշտում: Շուրջ 70 հազար հայ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով:
Ինչո՞ւ է կարևոր Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի մասին հիշողության պահպանումը
Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանն է արժանացել 103 հայ մարտիկ: Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման են արժանացել Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը:
4 գեներալ, մեկ ավիացիայի մարշալ, մեկ ծովակալ. այս թվերը խոսուն վկայություն են հայերի մեծ ներդրման։