Ներքին Շորժայում կայծակի հարվածից 38–ամյա նախրապան է մահացել

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Երեկ` մայիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Կայծակի հարվածից 38–ամյա նախրապան է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 18:20-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ներքին Շորժա գյուղ, որտեղ հայտնաբերվել է քաղաքացու դի»,–գրում է կայքը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շատվան գյուղի բնակիչ, 38-ամյա Սուրեն Զոհրաբյանն էր, ում Ներքին Շորժա գյուղից 1 կմ հեռավորության վրա գտնվող դաշտում հայտնաբերել է Ներքին Շորժայի բնակիչ, 40-ամյա Արա Հակոբյանը:
Պարզվել է նաև, որ Ս. Զոհրաբյանը մահացել է կայծակի հարվածից:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ջաջուռում հովիվներ են կայծակնահարվել. նրանք հիվանդանոցում են կոտրվածքներով ու այրվածքներով
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Կայքի տեղեկություններով՝ մահացածը նախրապան էր: