ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Այսօր՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ 34-ամյա կինն ընկել է գնացքի տակ ու մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Կայքը գրում է, որ ժամը 12։10-ի սահմաններում ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի հրամանատար Մնացական Բոյաջյանը Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի անցումի մոտ ծառայություն կատարելիս նկատել է ընկած կնոջ։
Նա այդ մասին տեղեկացրել է ոստիկանության Լոռու մարզային վարչության հերթապահ ծառայություն և ոստիկանության Թումանյանի բաժին։
Նա այդ մասին տեղեկացրել է ոստիկանության Լոռու մարզային վարչության հերթապահ ծառայություն և ոստիկանության Թումանյանի բաժին։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը` ժամը 11։55-ի սահմաններում Այրում-Գյումրի բեռնատար գնացքի մեքենավար՝ Շիրակի մարզի բնակիչ, 56-ամյա Ալբերտ Մ-ն երկաթգծի 2609 կմ-ի ՊԿ7 Սանահին կայարան-Ալավերդի հատվածում՝ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի «Հայպետշին» ավտոկանգառի հարակից տարածքում, նկատել է երկաթգծով անցնող քաղաքացու։ Գնացքավարը միացրել է ազդանշանային շչակը, սակայն քաղաքացին, չհասցնելով ազատել երկաթգծի երթևեկելի մասը, դիպել է գնացքին, ինչի հետևանքով տեղում մահացել է։
Պարեկներն ու ոստիկանները պարզել են՝ մահացածը Լոռու մարզի բնակիչ, 34-ամյա Նելլի Գ-ն է։
Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։