«Հանրապետության հրապարակ» կայարանում ելույթ է ունեցել Վահագն Հայրապետյան տրիոն։
Տոնի կիզակետն է դարձել հայկական ջազի լեգենդի՝ Մալխասի (Լևոն Մալխասյան) կատարումը։ Ժողովրդի երաժշտությունը (ջազը փողոցում է ծնվել) ունկնդրել են ոչ միայն մետրո իջնող քաղաքացիները, այլև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու մայրաքաղաքի հյուրերը։
Ջազի միջազգային օրը Հայաստանում սկսել են նշել տոնի հիմնադրման պահից՝ 2011թ․-ից։ Կասկադում ամեն տարի մեծ համերգ է կազմակերպվում, որին մասնակցելու համար հրավիրում են անվանի հայ և արտասահմանցի ջազային երաժիշտներին։