«Մերոնց չենք թողնում». հայ ուսանողները դասավորում են Դոնբասի համար նախատեսված օգնությունը

Հայ համայնքն՝ ի դեմս ՌՀԱ-ի, Դոնբաս և Ուկրաինա 500 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել։
Sputnik
Մոսկվայի առաջատար բուհերի հայ ուսանողները օգնում են դասավորել Դոնբասի Հանրապետություն ուղարկվող` Ռուսաստանի հայերի միության մարդասիրական օգնությունը։
Մոսկվայի պետական համալսարանի, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ​​ինստիտուտի, Մոսկվայի պետական ​​լեզվաբանական համալսարանի ուսանողներն աշխատում են մի քանի հերթափոխով։ Նրանք արկղերի մեջ են դասավորում սննդամթերք, հագուստ և առաջին անհրաժեշտության իրեր։
Ջոնսոնն ու Զելենսկին խոսել են Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու նոր փուլի մասին
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ համայնքն, ի դեմս ՌՀԱ-ի, Դոնբաս և Ուկրաինա 500 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել։ Բեռներն ուղարկվում են Մարիուպոլ, Իզյումի մերձակայք, Դոնեցկ և Լուգանսկ, ինչպես նաև Ռոստովի մարզ` փախստականների համար նախատեսված կենտրոններ։
2014 թվականից կազմակերպությունն օգնում է Դոնեցկի և Լուգանսկի բնակիչներին։