Հայ-վրացական սահմանի մաքսակետի աշխատակիցները ծխախոտի մաքսանենգության փորձ են կանխել։ ՀՀ-ից դեպի ՌԴ մեկնող բեռնատարում ռենտգեն զննությամբ 50 արկղ ծխախոտ է հայտնաբերվել։
ՊԵԿ-ը հայտնում է, որ երբ մաքսավորներն առաջարկել են զննել ավտոմեքենան, վարորդը պատճառաբանել է, որ այն անսարք է, թողել է բեռնատարը մաքսատան տարածքում ու հեռացել։ Երեք օր անց վերադարձել է։ Բայց մաքսավորներն, այնուամենայնիվ, այն զննել են ռենտգեն սարքով։
Արդյունքում, բեռնատարում եղած հայտարարագրված ապրանքից բացի, հայտնաբերվել է չհայտարարագրված և առանց ակցիզային պիտակավորման 50 արկղ տարբեր տեսակի ծխախոտ՝ 600 կգ քաշով:
Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, նյութերը ներկայացվել են ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն՝ գործի հետագա ընթացքն ապահովելու նպատակով։