«Ոչ։ Ի՞նչ է նշանակում դա։ Ոտքի վրա չեմ ուզում պատասխանել այդ հարցին, բայց, այդուհանդերձ, Ադրբեջանն էլ էր ուզում 1988-ից որևէ նշաձողի մասին խոսել։ Բայց արդյոք դա այնպիսի՞ փաստ է, որ պիտի մեզ ստիպեր հրաժարվել մեր նպատակներից։ Բոլոր փաստաթղթերը կան։ Դուք պահանջեք Նիկոլ Փաշինյանից, որ նա ասի՝ իր համար ի՞նչ է նշաձողը, և թող ինքը հրապարակի, թե 2019-ին իրեն ինչ են առաջարկել»։
«Կցանկանայի, որ այսօր էլ մեր ժողովուրդը ցնծար հրապարակում, ցնծար նրա համար, որ կառուցել է ավելի լավ երկիր, ավելի բարեկեցիկ Հայաստան, ավելի հզոր բանակ, ավելի ապահով Արցախ։ Բայց, ցավոք սրտի, այսօր 2018-ին ցնծացող ժողովուրդը ողբում է եռապատկված Եռաբլուրում, ողբում է Արցախի մի մասը կորցնելու համար, մեր անպաշտպան սահմանների, կազմաքանդված բանակի համար... Եվ այս առումով, իհարկե, ես ավելի շատ ցավ հիմա եմ ապրում, քան 2018 թվականի այս օրը»,- պատասխանեց Սերժ Սարգսյանը։