ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ապրիլի 23-ին` ժամը 01.00-ի սահմաններում, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևան Երասխ ճանապարհին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
««Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի 31-ամյա վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 16-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել ճամփեզրին կայանված «Ֆորդ Տրանզիտի» անվադողը փոխող 24-ամյա Միրզա Ավդալյանին, որը տեղում մահացել է»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Կատարվում է նախաքննություն: