Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է նորածին որդու մահվան մասին

Ավելի վաղ ֆուտբոլիստը հայտնել էր, որ իր սիրելին` Ջորջինա Ռոդրիգեսը, զույգ երեխաների է սպասում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է նորածին որդու մահվան բոթը։
«Խորը տխրությամբ հայտնում ենք, որ մեր փոքրիկը մահացել է։ Սա ամենաուժեղ ցավն է, որը կարող են ունենալ ծնողները։ Միայն դստեր ծնունդն է մեզ ուժ տալիս վերապրելու այս պահը հույսով և երջանկությամբ։ Կցանկանայինք շնորհակալություն հայտնել բժիշկներին և բուժքույրներին օգնության և հոգատարության համար։ Բոլորս դատարկություն ենք զգում այս կորստով և խնդրում ենք այս դժվարին պահին պահպանել մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը», – ասվում է սոցցանցում հրապարակված Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի գրառման մեջ։
Նախորդ տարվա հոկտեմբերին Ռոնալդուն հայտնել էր, որ իր սիրելին` Ջորջինա Ռոդրիգեսը, զույգ երեխաների է սպասում։