ՀԱՊԿ–ը մինչ օրս մոնիթորինգ չի իրականացրել Սոթք–Խոզնավար հատվածում. Փաշինյան

Գեղարքունիք. սահման. Արխիվային լուսանկար
ՀՀ վարչապետը նաև հայտարարեց, որ այդ օպերացիայի հետևանքով օկուպացված 45 քառ. կմ տարածքը միակը չէ Հայաստանում։ Նրա խոսքով` դեռևս 90-ական թվականներից ՀՀ ևս շուրջ 70 քառ.կմ տարածք գտնվում է այդ կարգավիճակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀԱՊԿ–ը մինչև օրս մոնիթորինգ չի իրականացրել Սոթք–Խոզնավար հատվածում։ Այսօր ԱԺ–ում Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ ի հեճուկս գոյություն ունեցող ընթացակարգերի, ՀԱՊԿ–ը մինչև օրս խնդրո առարկա հատվածում մոնիթորինգ չի իրականացրել` արդարացնելով երկար տարիներ հանրության շրջանում առկա այն մտավախությունը, թե ՀՀ անվտանգության համար կարևոր նշանակություն ունեցող այդ կազմակերպությունն անհրաժեշտ պահին ոչինչ չի ձեռնարկի` մնալով դիտորդի կարգավիճակում»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ մինչ օրս ՀԱՊԿ–ը, նույնիսկ դիտորդի կարգավիճակով, այս իրավիճակը չի հասցեագրել։
Լրջագույն փորձություն է ՌԴ–ի խաղաղապահների համար. Փաշինյանը` Փառուխի դեպքերի մասին
Փաշինյանն արձանագրեց, որ ադրբեջանական ԶՈւ–ն շարունակում է գտնվել Սոթք–Խոզնավար հատվածում` իրական սպառնալիքներ ստեղծելով ՀՀ անվտանգության համար։
ՀՀ վարչապետը նաև հայտարարեց, որ այդ օպերացիայի հետևանքով օկուպացված 45 քառ. կմ տարածքը միակը չէ Հայաստանում։ Նրա խոսքով` դեռևս 90-ական թվականներից ՀՀ ևս շուրջ 70 քառ.կմ տարածք գտնվում է այդ կարգավիճակում։
Այս հարցը, ՀՀ վարչապետի մեկնաբանությամբ, ևս դիտարկվելու է առաջիկա դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացի շրջանակներում։
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները 2021 մայիսի 12-ից ներխուժել են Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում իլյուզիաներ չունենք. Փաշինյան