Սասուն Միքայելյանն արդարացվեց «Մարտի 1-ի» գործով

Միքայելյանը համաներմամբ ազատ է արձակվել է 2011 թվականի մայիսին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանն արդարացվեց «Մարտի 1-ի» գործով։
Վճռաբեկ դատարանը բեկանեց գործով որպես մեղադրյալ ներգրավված Միքայելյանի մեղադրական դատավճիռը և ճանաչեց նրա անմեղությունն իրեն առաջադրված մեղադրանքում:
Հիշեցնենք` ԵԿՄ նախագահ, նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը 2008–ի մարտի 1-ի դեպքերից հետո դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:
Նա ավելի քան 3 տարի անցկացրել է բանտում։ Միքայելյանը համաներմամբ ազատ է արձակվել է 2011 թվականի մայիսին:
«Որոշ հարցերում ունենք ձախողումներ». Բադասյանը խուսափեց «Մարտի 1»-ի գործի ելքի մասին խոսել
Հավելենք, որ Վճռաբեկ դատարանը` դատավոր Համլետ Ասատրյանի նախագահությամբ, այսօր բեկանել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացրած դատավճիռը։
Նիկոլ Փաշինյանը ՀՀ քրեական օրենսգրի 225-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչվեց անմեղ և արդարացվեց։