Հայտնի է Վլադիմիր Ժիրինովսկու հուղարկավորության օրն ու վայրը

Վլադիմիր Ժիրինովսկու լուսանկարը
Վլադիմիր Ժիրինովսկին կյանքից հեռացավ երկարատև հիվանդությունից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հուղարկավորությունը տեղի կունենա Նովոդևիչյան գերեզմանատանը։ Տեղեկությունը հայտնում է Պետդումայի մամուլի ծառայությունը:
«Վլադիմիր Ժիրինովսկու հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 8-ին։ Արարողության սկիզբը` 14: 00-ին», - ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի Լիբերալ–դեմոկրատական կուսակցության ղեկավար, ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին մահացավ երեկ` ապրիլի 6-ին։
Նա կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքով վարակվելուց հետո հունվարից տեղափոխվել էր Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոց, բայց նրա հոսպիտալացման մասին հայտնի դարձավ փետրվարի սկզբին:
Ավելի վաղ նա ասել էր, որ ութ անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։
Մարտի 8-ին տեղեկություն տարածվեց, որ պատգամավորի վիճակը ծանր է, դինամիկան` բացասական։ Հաղորդվում էր, որ քաղաքական գործիչը դեղորայքային կոմայի մեջ է։
Մարտի 11–ին ԶԼՄ–ները գրեցին, որ նա դուրս է եկել կոմայից, ավելին` սկսել է հանձնարարականներ տալ, ուսումնասիրում է նորություններն ու փաստաթղթերը։
Մարտի 25-ին Telegram-յան ալիքները գրեցին, թե 75-ամյա Ժիրինովսկին մահացել է։ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունն ավելի ուշ հերքել էր այդ լուրը։