ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում. մի երիտասարդ անզգուշաբար վրաերթի է ենթարկել եղբոր 4-ամյա որդուն, որը հիվանդանոցում մահացել է, գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 18։00-ի սահմաններում Պառավաքար բնակավայրում նույն բնակավայրի բնակիչ, 18-ամյա Թաթուլ Չ.-ն, իր վարած ГАЗ 53 մակնիշի ավտոմեքենայով իրենց տան բակից առաջ ընթանալիս, անզգուշաբար վրաերթի է ենթարկել 4-ամյա Արտյոմ Չ.-ին»,–գրում է կայքը:
Երեխան տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: