Երևան–Մեղրի միջպետական ճանապարհին ձնամաքրման աշխատանքներ են կատարվում

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը հայտնում է, որ այդ ճանապարհի մի հատվածում ձնահոսքի վտանգ կա։
Sputnik
Երևան–Երասխ–Գորիս–Մեղրի–Իրանի սահման միջպետական ճանապարհին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ։
Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի մամուլի ծառայությունը։
Երևան–Մեղրի միջպետական ճանապարհին ձնամաքրման աշխատանքներ են կատարվում
Մեղրիի լեռնանցքի հատվածում ձնահոսքի վտանգ կա, որից խուսափելու համար կատարվում են ճանապարհի շեպի բեռնաթափման աշխատանքներ։
Հիշեցնենք` ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ից հայտնել են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 8-9 աստիճանով:
Մայրաքաղաքում ցերեկը սպասվում է 21-ից 23, երեկոյան՝ 14-ից 16 աստիճան տաքություն։