Մարտի 23-ին կայացել է տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի պարգևատրումը, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
Վարազդատ Հարոյանը, Էդուարդ Սպերցյանը և Խոակին Կապառոսը ստացել են իրենց մրցանակները՝ անցնելով «ուրախ» միջանցքով:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու Չեռնոգորիայի ընտրանու հետ, իսկ մարտի 29-ին կհյուրընկալվի Նորվեգիայի հավաքականին։
Մանրամասները՝ ՀՖՖ TV-ի տեսանյութում։