Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղում. կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Դիլիջան. Արխիվային լուսանկար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Լոռու, Վայոց Ձորի, Սյունիքի (բացառությամբ Սիսիան և Մեղրի քաղաքների) մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Տավուշի մարզի Բերդ, Գեղարքունիքի Սևան, Մարտունի, Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում (բուք):
Տեղեկացվում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Դժվարանցանելի են Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները։
Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Կապան-Գորիս և Կապան-Քաջարան ավտոճանապարհներին մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 274 բեռնատար ավտոմեքենա։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։