ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անցած տարվա նոյեմբերին Նյու Յորքի «Թրամփի աշտարակ»-ում գտնվող իր բնակարանը վաճառել է 6,3 մլն եվրոյով։ Պորտուգալացի ֆուտբոլիստն այն ձեռք էր բերել 2015 թվականին՝ 16,5 մլն եվրոյով։ Գործարքի ժամանակ նա կորցրել է ավելի քան 10 մլն եվրո։ Այս մասին հայտնում է Expansion-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ 37-ամյա ֆուտբոլիստն այդ անշարժ գույքն առաջին անգամ վաճառքի էր դրել 2019 թվականին՝ 8 մլն եվրոյով, սակայն ստիպված է եղել իջեցնել գինն այն բանից հետո, երբ ոչ մի առաջարկ չի ստացել։
Ընթացիկ ֆուտբոլային մրցաշրջանում Ռոնալդուն անցկացրել է 31 հանդիպում, որոնցում խփել է 15 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։