Ուկրաինացի ազգայնականները «Գրադով» հարվածել են Ստարոբելսկ քաղաքի բնակելի թաղամասերին

Ստարոբելսկ քաղաքի բնակելի թաղամասերի հրթիռակոծման հետևանքով խաղաղ բնակիչների շրջանակում կան զոհեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ուկրաինացի ազգայնականները Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10։30-ին «Գրադ» հրթիռային համակարգով հարվածներ են հասցրել Ստարոբելսկի բնակելի թաղամասերին։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ հարվածների հետևանքով քաղաքում հրդեհ է բռնկվել։
Նշվում է նաև, որ բնակելի տներ են փլուզվել, խաղաղ բնակիչների շրջանակում կան զոհեր։
Գերատեսչությունից հայտնել են նաև` կան հավաստի տվյալներ, որ ուկրաինացի ազգայնականների կողմից նման սադրանքներ են ծրագրվել նաևԿրամատորսկում և Սլավյանսկում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: