Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինաշխատանքների մրցույթը ներկայացվել է մի խումբ դեսպանների

Նոր ճանապարհը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին։ Նախատեսվում է, որ այն կկրճատի դեպի Իրանի սահման տանող ճանապարհի երկարությունը և կնպաստի Սյունիքի մարզի զարգացմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ուղեկցությամբ ՀՀ–ում հավատարմագրված դեսպանները և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները մասնակցել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցութային գործընթացի նախաորակավորման փուլին նվիրված շնորհանդեսին։ Տեղեկությունը հայտնում են ՏԿԵ նախարարությունից։

Սանոսյանը նշել է, որ փետրվարի 16-ին հայտարարվել է Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների նախաորակավորման փուլը։ Նախարարը շեշտել է, որ այս հատվածի կառուցումը մեր երկրի համար ռազմավարական, տնտեսական և անվտանգային առումներով շատ կարևոր է։ Այն նաև մեծածավալ ու հետաքրքիր ծրագիր է՝ բազմաթիվ տեխնիկական և մասնագիտական լուծումներով։ Կառուցվելու է մոտ 60 կմ երկարությամբ 2-րդ տեխնիկական կարգի նոր ճանապարհահատված, որը կներառի 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ։

Սանոսյանը, դիմելով դեսպաններին, նշել է, որ ակնկալում է վերջիններիս աջակցությունն իրենց երկրներում մրցույթի վերաբերյալ տեղեկատվության հնարավորին լայն տարածումն ապահովելու հարցում։ Նա ընդգծել է, որ ՀՀ–ի նպատակն է շինաշխատանքներիմրցույթիններգրավելբազմափորձևհզորկարողություններունեցողշինարարականընկերություններ՝ ծրագիրը լավագույնս իրականացնելու համար։
Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը, Սիսիան-Քաջարան կառուցվելիք ճանապարհի տեխնիկական բնութագրերը, ցուցադրվել է նաև նշված ճանապարհահատվածի վերաբերյալ տեսանյութ։
Նոր կառուցվելիք ճանապարհը կհամապատասխանի միջազգային չափանիշներին, կկրճատի դեպի Իրանի սահման տանող ճանապարհի երկարությունը, կբարձրացնի տարանցիկ երթևեկության գրավչությանը, կնպաստի Սյունիքի մարզի զարգացմանը:
Գորիս–Կապան ճանապարհին ադրբեջանական անցակետի հետևանքով ՀՀ–ԻԻՀ առևտուրը կրճատվել է