ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Փետրվարի 14-ին Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում պատուհանով մտել էին տներից մեկն ու գողացել 550 հազարից ավելի դրամ, տեղեկացնում են ոստիկանությունից։
Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի 25-ամյա մի բնակիչ: Սակայն նույն օրը երեկոյան նա Ծակքար գյուղում հարսանիքի էր մասնակցել։
Մարտունու քրեական հետախույզներին հաջողվեց պարզել, որ կասկածյալը, այնուամենայնիվ, նույն օրվա երեկոյան ժամը 21-ից 23.30-ն ընկած ժամանակահատվածում բացակայել է հարսանյաց սրահից, գնացել էր Արծվանիստ, գողություն արել ու վերադարձել:
Կասկածյալը բերման է ենթարկվել, ներկայացվել նախաքննական մարմնին ու ձերբակալվել: