Մարզաշխարհին ցնցեց այն, ինչ տեղի ունեցավ Պեկինում կանանց գեղասահքի անհատական մրցումների ժամանակ: Ռուսաստանի գեղասահքի գլխավոր աստղ Կամիլա Վալիևան, որին դոպինգ սկանդալից առաջ առաջին տեղն էին կանխատեսում, չկարողացավ անգամ ուժեղագույնների եռյակում հայտնվել:
15-ամյա գեղասահորդուհին չկարողացավ հաղթահարել հուզմունքը և տապալեց գրեթե բոլոր ցատկերը: Ձախողումից հետո նա սկսեց հեկեկալ։
Մարզական մեկնաբանները տարակուսեցին, և շատերը չթաքցրին արցունքները, օրինակ՝ օլիմպիական չեմպիոն Իրինա Սլուցկայան արտասվեց ուղիղ եթերում:
Մեկնաբան, օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Յագուդինը չէր կարողանում հավատալ տեսածին:
«Սա մղձավանջ է։ Սարսափելի էր նույնիսկ պատկերացնել։ Կներեք, բայց դուք՝ մարզական պաշտոնյաներդ, կոտրեցիք երեխային: Դուք ոչնչացրիք աշխարհի ամենատաղանդավոր գեղասահորդուհուն։ Նա 15 տարեկան է, և այն, ինչի միջով անցավ Վալիևան, ոչ ոք երբեք չի անցել։ Պեկինի օլիմպիադայի գլխավոր աղետն ու անարդարությունը»,- բացականչեց նա։
Ազատ ծրագրից հետո օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր գեղասահորդուհի Ալեքսանդրա Տրուսովան հիստերիայի մեջ ընկավ։
«Ես ատում եմ սպորտը», - բղավեց նա՝ տեսնելով արտասվող Վալիևային։
Տրուսովան հայտարարեց, որ այլևս երբեք չի զբաղվելու գեղասահքով: