Վթար Գեղարքունիքում. ВАЗ 21010–ի 42–ամյա վարորդը տեղում մահացել է

Կայքի տեղեկություններով՝ մահացածը 3 երեխաների հայր էր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Այսօր՝ փետրվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 18:30-ի սահմաններում Դրախտիկ գյուղի բնակիչ, 42-ամյա Էդգար Թորոսյանն իր վարած ВАЗ 21010 մակնիշի ավտոմեքենայով Սևան-Ճամբարակ–Արդանիշ ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով` հայտնվել դաշտում»,–գրում է կայքը։

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Կայքի տեղեկություններով՝ մահացածը 3 երեխաների հայր էր:
Վթար Տավուշի անտառներում. մահացել է Գոշի նախկին գյուղապետի որդին