Երևանում կրկնակի վրաերթի են ենթարկել «Գրանդ Սպորտի» կին աշխատակցի

Ըստ նախնական վարկածներից մեկի` տեղի է ունեցել կրկնակի վրաերթ, քանի որ կնոջ դիակից 30-40 մետր հեռավորության վրա հայտնաբերել են մեկ այլ ավտոմեքենայի կոտրված դետալներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Այսօր`ժամը 06։30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 44-ամյա Ռուբիկ Զ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Սպորտ» համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի»,–գրոմ է կայքը։

Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է շտապօգնություն, սակայն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը։
Ըստ նախնական վարկածներից մեկի` մեկ այլ ավտոմեքենա վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը շպրտվել և ընկել է Mercedes-ի վրա։ Դեպքի վայրում պարեկները դիակից մոտ 30-40 մետր հեռավորության վրա հայտնաբերել են մեկ այլ ավտոմեքենայի կոտրված դետալներ։
Վրաերթ Գեղարքունիքում. 40–ամյա տղամարդը ժամեր անց հիվանդանոցում մահացել է
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև «Գրանդ Սպորտ» ընկերության աշխատակցի՝ Կարինե Քալաշյան անուն-ազգանունով անցաթուղթ։