Ռուս խաղաղապահները մեկ օրում ապահովել են ավելի քան 500 միավոր ավտոմեքենայի և մոտ 1,5 հազար մարդու անվտանգ մուտքն ու ելքը Լեռնային Ղարաբաղ, հայտնում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Զինծառայողները շուրջօրյա ռեժիմով իրավիճակի մշտադիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված բոլոր 27 դիտակետերում:
Ռուսական խաղաղապահ զորակազմի դիտորդական դիրքերն աշխատում են սովորական ռեժիմով։ Դիտարկման կետի զինծառայողները շուրջօրյա հսկողություն են իրականացնում իրենց պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ:
Ռուս խաղաղապահներն ապահովում են տարանցիկ ավտոտրանսպորտի անվտանգ անցումը դիրքերի անցակետերով։
Ընթացիկ իրադրությունը վերահսկելու համար ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են տեսահսկման ժամանակակից փողոցային գմբեթավոր տեսախցիկներով, «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքում շրջանաձև հսկողություն իրականացնելու համար:
Դիտակետերում ծառայության, կենցաղի կազմակերպման, խաղաղապահ ստորաբաժանումների անձնակազմի ֆիզիկական պատրաստության պարապմունքների և հանգստի կազմակերպման նպատակով կառուցվել են բլոկ-մոդուլային ավաններ, ստեղծվել են հարմարավետ և ժամանակակից պայմաններ: