ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր

Նույն օրը նախարարը եղել է նաև Զանգեզուրի կայազորային հոսպիտալում։
Sputnik
Փետրվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային շրջայց է կատարել հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր։ Տեղեկությունը հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Հայաստանի հարավային մասում գտնվող զորամասեր (7 փետրվարի, 2022թ)
Սուրեն Պապիկյանը հետևել է ծառայության կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների, զորամասերում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել զորամասերի սոցիալ- կենցաղային պայմաններին, ինչպես նաև զինծառայողների սննդի կազմակերպման խնդիրներին:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Հայաստանի հարավային մասում գտնվող զորամասեր (7 փետրվարի, 2022թ)
Նույն օրը նախարարը եղել է նաև Զանգեզուրի կայազորային հոսպիտալում։ Սուրեն Պապիկյանին ներկայացվել է անհրաժեշտ դեղորայքով ապահովվածության, ինչպես նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցվածության մակարդակը:
Պաշտպանության նախարարը զրուցել է հոսպիտալում ապաքինվող զինծառայողների հետ, առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթել: