ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ռուսաստանում ճանաչված մարզիչ, դեմքի յոգայի մասնագետ Անաստասիա Բուրդյուգը վստահեցնում է, որ վարժությունների օգնությամբ կարելի է փոխել շուրթերի ծավալը, դրանց գեղեցիկ կոնտուր հաղորդել։ Բուրդյուգն իր օրինակով մշտապես ցուցադրում է, թե ինչպես կարելի է առանց պլաստիկ միջամտությունների գեղեցիկ ու առանց կնճիռների դեմք ունենալ։
Նրա խոսքով ՝ շուրթերի վրա ցանկացած պլաստիկ միջամտություն չի կարող աննկատ մնալ, քանի որ անբնական է։
«Երբ դուք դեմքի յոգայով եք զբաղվում ու վարժություններ կատարում, ձեր շուրթերն ընդգծվում են` անգամ եթե դրանք բարակ են։ Դառնում են ավելի հավաքված , ընդգծված և այլևս կարքի չի լինում ներարկումների օգնությանը դիմել»,-Instagram–ի իր էջում նշում է մասնագետը։
Նա ցավով է ընդգծում, որ այսօր շատ աղջիկների, որոնք դիմել են պլաստիկ միջամտության, ուղղակի անհնար է իրարից տարբերել։
Բուրդյուգը Instagram-ի իր էջում մշտապես նոր վարժություններ է ներկայացնում, որոնք օգնում են մարզել դեմքի մկաններն ու հարթեցնել կնճիռները։
Նշենք, որ նա համացանցում ավելի քան 2 միլիոն հետևորդ ունի։