Վրաստանի հանքերից մեկում պայթյուն է որոտացել, 1 մարդ մահացել է, տուժածներ կան

Տուժածներից մեկի վիճակը ծանր է, գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։
Sputnik
Վրաստանի արևմուտքում գտնվող Տկիբուլ քաղաքի ածխի հանքում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 8 հոգի տուժել են, և նրանց տեղափոխել են Թբիլիսիի հիվանդանոցներից մեկը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Պայթյունը գրանցվել է հունվարի 31-ի գիշերը: «Գրուզուգոլ» կառավարող ընկերության հաղորդագրության համաձայն՝ պայթյունի հետևանքով 1 մարդ է մահացել։
Կան տեղեկություններ, որ տուժածներից մեկի վիճակը ծանր է, նա բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Նա մարմնի վերին հատվածի և շնչուղիների այրվածքներ ունի։
Եվս 4 հոգի մարմնի տարբեր հատվածներում այրվածքներ են ստացել, նրանք լրացուցիչ հետազոտություններ են անցնում կլինիկայում։
Վթարի պատճառը դեռ հայտնի չէ։
Եկատերինբուրգի մերձակայքում հին արկի պայթյունից մեկ մարդ է զոհվել, 6-ը տուժել են
Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկություններով՝ հետաքննություն է սկսվել քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով (լեռնային, շինարարական կամ այլ աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտում)։