ԼՂ բանակցությունների բոլոր փաստաթղթերն ունեմ. Սարգսյանն ասաց` ինչու չի հրապարակում դրանք

Սերժ Սարգսյանն ասաց` որ դեպքում կհրապարակի ԼՂ բանակցությունների մասին փաստաթղթերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ ՍերժՍարգսյանը վստահեցնում է, որ ձեռքի տակ ունի բոլոր փաստաթղթերը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բոլոր առաջարկությունները, բայց առանց իրենց հետ համաձայնեցնելու՝ կոռեկտ չի համարում դրանք հրապարակելը: Սարգսյանն այդ մասին հայտարարեց այսօր հրապարակված իր հարցազրույցում` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որ եթե Սարգսյանն իր ձեռքի տակ փաստաթղթեր ունի` թող հրապարակի դրանք։

«Եթե լինի ծայրահեղ անհրաժեշտություն, ես դա կանեմ: Բայց քանի որ ինքն ունի դրա փորձը, ես կառաջարկեի, որ ինքը հրապարակեր: Ես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար եղել եմ գործընկեր, ընդ որում` վստահելի գործընկեր: Բայց արժե՞ արդյոք հիմա գնալ դրան և հրապարակել։ Եթե լինի ծայրահեղ անհրաժեշտություն, ես դա կանեմ»,–ասաց Սարգսյանը։

Սարգսյանը նշում է, որ չնայած իր ձեռքի տակ եղած փաստաթղթերը շատ-շատերին հնարավորություն կտան ծանոթանալ և կարծիք կազմել, բայց Մինսկի խումբը չի վերացել` անկախ այն բանից՝ ով է բանակցում համանախագահների հետ:
Ըստ նրա` Մինսկի խումբը երկրորդական կառույց չէ` մենք գործ ունենք Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ:
Արցախի հարցով բանավոր խոստում եղե՞լ է. Սերժ Սարգսյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանին
Սարգսյանը հավելեց, որ եթե փաստաթղթերը հրապարակի` ամբողջովին վստահությունը կկորցնենք և դրանից ոչինչ չենք շահի։
Հիշեցնենք, որ Սարգսյանը 2021-ի հունիսին ձայնագրություն էր հրապարակել` ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, թե նախկին նախագահը զինվորների համար նախատեսված գումարը Մոնակոյում «Մոնտե Կառլո» խաղատանը տանուլ է տվել։
Ձայնագրության մեջ Փաշինյանը մանրամասներ է պատմում 2018 թվականի մայիսի 12-ին Սոչիում սուրճի սեղանի շուրջ տեղի ունեցած մի զրույցից։
Փաշինյանը պատմում է, որ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները հորդորել են իրեն օգտվելով ժողովրդական մեծ վստահությունից` լուծել Ղարաբաղյան հարցը։