Ռուս խաղաղապահներն Արցախում ապահովել են ավելի քան 400 մեքենայի անվտանգ երթևեկությունը

Խաղաղապահ զորախմբի զինծառայողները մոնիթորինգ են իրականացնում շուրջօրյա ռեժիմով։
Sputnik
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն Արցախում մեկ օրվա ընթացքում ապահովել են ավելի քան 400 միավոր ավտոմեքենայի և մոտ 1.5 հազար մարդու անվտանգ տեղաշարժը, հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
ԼՂ շփման գծի երկայնքով տեղակայված 27 դիտակետերում և Լաչինի միջանցքում զինծառայողները շուրջօրյա ռեժիմով իրավիճակի և հրադադարի պահպանման ռեժիմի մոնիթորինգ են իրականացնում։
Ռուս խաղաղապահների աջակցությամբ ավելի քան 150 ուխտավոր Ամարասի վանք են այցելել
«Ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերն աշխատում են սովորական ռեժիմով։ Հավանական սադրանքներ թույլ չտալու նպատակով ստուգման են ենթակա բոլոր ավտոմեքենաները, անհրաժեշտության դեպքում դրանք նաև զննվում են, վերահսկվում է հրադադարի պահպանման ռեժիմը», – ասել է ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Իվան Կալինինը։
Զորախմբի բոլոր դիտակետերը կահավորված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի շրջանաձև հսկողություն իրականացնելու համար: