Երևան-Ստամբուլ-Երևան չվերթի ուղևորները 3 տարով կազատվեն «օդի հարկից»

«Զվարթնոց» օդանավակայան. Արխիվային լուսանկար
Տվյալ ուղղությամբ չվերթերը սկզբնական փուլում կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ կլինեն չարտերային թռիչքներ։ Այնուհետև նրանց հաճախականությունը կավելանա մինչև 3 անգամ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Երևան-Ստամբուլ-Երևան չվերթի ուղևորները կազատվեն «օդի հարկից»: Այս տեղեկությունը հրապարակվել է երկրի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կայքում։
Արտոնությունը տրամադրվում է այն ավիաընկերություններին, որոնք բացում են վերջին 12 ամսվա ընթացքում չսպասարկված նոր ուղղություններ։ Արտոնություններ ստանալիս ավիաընկերություններից պահանջվում է չվերթեր իրականացնել ամբողջ տարվա ընթացքում՝ անկախ սեզոնայնությունից։ Այն տրամադրվում է 3 տարի ժամկետով՝ ևս 2 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Այսպիսով, Ստամբուլի ուղղությունը դարձել է 17-րդը, որը սպասարկող ավիաընկերությունները 3 տարով ազատվելու են տոմսի արժեքի մեջ ներառված «օդի հարկից»:

Կոմիտեն հունվարի 10-ին թուրքական Pegasus Airlines ընկերությանը թույլատրել է չարտերային թռիչքներ իրականացնել Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ։ Փետրվարի 2-ին և 5-ին երկու չվերթ է նախատեսված, սակայն փետրվարի 7-ից մինչև մարտի 27-ը ավիաընկերությունը շաբաթական 3 չվերթ կկատարի (երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ):
Իր հերթին դեպի Ստամբուլ չվերթեր կիրականացնի նաև հայկական FlyOneArmenia ավիաընկերությունը՝ փետրվարի 2-ից շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Ապրիլից նախատեսվում է հաճախականության ավելացում` շաբաթական 3 անգամ (երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին)։
«Ակցիա. Երևան–Ստամբուլ–Երևան». ԱԺ–ում լեզվակռիվ սկսվեց
«Օդի հարկը» Հայաստանում գործում է ավելի քան 10 տարի և իրենից ներկայացնում է ֆիքսված գումար՝ 10 հազար դրամ, որը ներառվում է ավիատոմսերի արժեքի մեջ։
2009թ. մարտի 29-ից Հայաստանից մեկնող բոլոր անձինք (բացառությամբ մինչև 12 տարեկան երեխաների, տարանցիկ ուղևորների, Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների, հաշմանդամների և վետերանների, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիների, Հայաստանի ազգային հերոսների և Խորհրդային Միության հերոսների) ավիատոմսը գնելիս հարկվում են «օդի հարկով»:
2019 թվականի դեկտեմբերին Հայաստանի խորհրդարանն ընդունել է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը նախատեսում է «օդի հարկի» գծով հարկային արտոնությունների սահմանում: