ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Ալափարս-Չարենցավան ճանապարհին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 24-ին, ժամը 16.30-ի սահմաններում։
«Ալափարս-Չարենցավան ճանապարհին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա Ս. Հայրապետյանին, որը մինչ շտապօգնության բժիշկների ժամանելը մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունից հայտնում են նաև, որ դեպքի առթիվ կատարվում է քննություն