Երևանի տրանսպորտային պարկը 2022–ին կհամալրվի 200 ավտոբուսով. քաղաքապետարան

Ավտոբուս
Այժմ քաղաքային իշխանությունն աշխատում է ուղեվարձի վճարման էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը 2022 թվականին նախատեսում է գնել 200 միավոր տրանսպորտային միջոց։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին քաղաքապետարանից՝ գրավոր հարցմանն ի պատասխան։

«2022 թվականին նախատեսվում է ձեռք բերել 100 մեծ՝ 12-մետրանոց ավտոբուս և 100 միջին՝ 7,5 մետրանոց ավտոբուս»,-ասված է պատասխանում։

Քաղաքապետարանից նշում են, որ նոր տրանսպորտային համակարգի ներդրումը տեղի է ունենում փուլ առ փուլ։ Այն կավարտվի 2-3 տարվա ընթացքում։ 2021 թվականին մայրաքաղաք է ներկրվել 100 փոքր և 211 միջին չափի ավտոբուս։
25 մլն եվրո` Երևանի տրանսպորտային ցանցի բարելավման համար. մնաց ևս 100-120 մլն
Բացի այդ, սկսվել են ուղեվարձի վճարման էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքները, համապատասխան մրցույթն արդեն կայացել է: Համակարգի գործարկման հստակ ժամկետների մասին քաղաքապետարանը լրացուցիչ տեղեկություն կտրամադրի։
Հիշեցնենք, որ ուղեվարձի նոր համակարգով կարելի է ուղեվարձը ընդունել բոլոր հնարավոր միջոցներով՝ բանկային քարտ (ճիշտ այնպես, ինչպես մենք վճարում ենք խանութներում), մագնիսական քարտ (ինչպես մետրոպոլիտենում), հեռախոսում ներդրված NFS համակարգ:
Համակարգը զգալիորեն կհեշտացնի ավտոբուսների վարորդների կյանքը, քանի որ վճարման ընդունման պարտականությունները, գումար մանրելը, ուղևորների նկատմամբ հսկողությունը նրանց պարտականությունը չի լինի:
Երևանի քաղաքապետին էլ է հետաքրքրում` ինչու նոր ավտոբուսները չեն շահագործվում