Սուրեն Պապիկյանի հարսանիքին Փաշինյանից ու նրա ընտանիքի անդամներից QR կոդ են պահանջել

Սուրեն Պապիկյան. Արխիվային լուսանկար
Վարչապետը նշեց, որ այդ կարգավորումը փուլ առ փուլ առաջիկայում պետք է կիրառվի նաև այն օբյեկտներում, որտեղ հիմա չի կիրառվում, օրինակ` մոլերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքին վարչապետ Փաշինյանից ու նրա ընտանիքի անդամներից ռեստորան մուտք գործելիս QR կոդ են պահանջել։
Այս մասին այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ հունվարի 22–ին «Փարավոն» ռեստորանային համալիրում կայացել է ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի հարսանիքը։

«Ընդ որում, ասեմ` շատ հաճելի է, որ պահանջել են, ու առավել ևս հաճելի էր, որ մենք ձեռքի տակ, մեր բջջային հեռախոսների մեջ, իմանալով, որ այդպիսի կարգավորում կա, բոլորս, բացի փոքրերից, ունեցել ենք համապատասխան QR կոդը»,– ասաց Փաշինյանը։

Նա վստահեցրեց, որ այդ ստուգումը որևէ բարդություն չի ներկայացրել։
Վարչապետը նշեց, որ այդ կարգավորումը փուլ առ փուլ առաջիկայում պետք է կիրառվի նաև այն օբյեկտներում, որտեղ այսօր չի կիրառվում, օրինակ` մոլերում։
Ինչու մոլ կարելի է մտնել, ռեստորան` ոչ. Անահիտ Ավանեսյանը` նոր սահմանափակումների մասին
Հիշեցնենք` հունվարի 22-ից ուժի մեջ են մտել նոր սահմանափակումներ, որոնց համաձայն` հայաստանյան մի շարք հաստատություններ հնարավոր է մուտք գործել այն դեպքում, եթե քաղաքացին ներկայացնի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ (առավելագույնը 72 ժամ վաղեմության), արագ ախտորոշիչ թեստի 24–ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք կամ պատվաստման սերտիֆիկատ։
Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 825 382 պատվաստում
Այս պահանջը չի վերաբերում մինչև 18 տարեկան անձանց, հղիներին, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցողներին, նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդացածներին, բայց բոլորը պետք է փաստաթուղթ ներկայացնեն։