Թուրքիայում կալանավորել են ուղիղ եթերում Էրդողանին վիրավորած լրագրողին

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը հետաքննություն է սկսել հեռուստաալիքի դեմ, որի եթերում ելույթ է ունեցել լրագրողը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Թուրք լրագրող Սենեմ Կաբաշը կալանավորվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված վիրավորական արտահայտությունների համար: Տեղեկությունը հայտնում է CNN Turk հեռուստաալիքը։
«Դատարանը Սենեմ Կաբաշին կալանավորելու որոշում է կայացրել», - տեղեկացնում է հեռուստաալիքը:
Թուրքական դատարանը կրկին կալանքի տակ է թողել իրավապաշտպան Օսման Քավալային
Լրագրողն ուղիղ եթերում խոսել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականության մասին ու անասունների մասին վիրավորական ասացվածք մեջբերել։ Նրա խոսքերը մեծ արձագանք են գտել սոցիալական ցանցերում։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները շատ կոշտ են արձագանքել լրագրողի ասածին։ Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդն էլ հետաքննություն է սկսել այն հեռուստաալիքի դեմ, որի եթերում ելույթ է ունեցել Կաբաշը:
Էրդողանն ասել է` երբ կայցելի Ուկրաինա