Հնագետները 164 մլն տարվա վաղեմության քարացած բույս են գտել

Քարացած բույս
Պարզվել է, որ հնագետների գտածոն երբևէ հայտնաբերված ամենահին ծաղկավոր բուսատեսակն է։ Գիտնականների խոսքով` այս բացահայտումը փոխում է մեր պատկերացումները ծաղկավոր բույսերի էվոլյուցիայի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Չինաստանում գիտնականները 164 մլն տարվա վաղեմություն ունեցող բրածո բույսում հայտնաբերել են ծաղկավոր բողբոջի ամենավաղ նմուշը։ Տեղեկությունը հայտնում է «Հայթեքը»։ Դրանցից ծաղիկներ են զարգանում, դրանց հակադրում են տերևային (վեգետատիվ) բողբոջներին, որոնցում միայն տերևներով ցողունի սաղմեր կան, և խառը բողբոջներին, որոնցում, ցողունից և տերևներից բացի, կան նաև ծաղիկների սաղմեր։ Այս բացահայտումը փոխում է գիտնականների պատկերացումները ծաղկավոր բույսերի առաջացման վերաբերյալ. ստացվում է` դրանք ի հայտ են եկել Յուրայի ժամանակաշրջանում, 145–ից 201 մլն տարի առաջ։
Չինաստանի Ներքին Մոնղոլիա շրջանում հայտնաբերած քարացած ծաղիկը 4.2 սմ երկարություն և 2 սմ լայնություն ունի։ Այն ունի ցողուն, տերևավոր ճյուղ, սոխուկավոր սաղմ և մոտ 3 մմ–անոց փոքր կոկոն։ Գիտնականները նոր տեսակն անվանել են Florigerminis jurassica։
Հնագետները Հայաստանում երկու «ամազոնուհու» գերեզման են հայտնաբերել
Բույսերի երկու հիմնական տեսակ գոյություն ունի` ծաղկավոր, որոնք հայտնի են որպես անգիոսպերմ բույսեր, և չծաղկող` գիմնոսպերմ։ Քարացուկի ծաղկի կոկոնն ու սաղմը վկայում են, որ F. Jurassica–ն անգիոսպերմ է եղել, ոչ թե գիմնոսպերմ, որը Յուրայի ժամանակաշրջանում գերիշխող բուսատեսակ է եղել։
Մինչ օրս բրածոները ցույց էին տալիս, որ անգիոսպերմ բույսերը մինչև Կավճի ժամանակաշրջանը (66-145 մլն տարի առաջ) գոյություն չեն ունեցել։ Սակայն նոր քարացուկը հերքում է այս պնդումը։
Մեծամորում հայտնաբերված ամենահին ոսկին՝ երեխայի զարդ. ի՞նչ են պատմում պերճանքի առարկաները