Մահացել է Հայաստանի ամենատարեց ուսուցչուհին

Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում Տոնյանը 83 տարի շարունակ հարմոնիա էր դասավանդում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Երաժշտագետ, Հայաստանի ամենածեր ուսուցիչ Մարիամ Տոնյանը մահացել է 102 տարեկան հասակում։
Ընդամենը երկու տարի առաջ նա ասում էր, որ ճակատագրից և Աստծուց միշտ առողջություն է խնդրել և երջանիկ է, որ անգամ այդ տարիքում պահպանել է մտքի հստակությունը, կարողանում է աշխատել։ Նա կարծում էր, որ եթե մարդը ձեռքով-ոտքով է, ուրեմն ամեն ինչ լավ կլինի։
Եթե դու ես ասում, խնդիր չկա. ո՞րն է 100 տարեկան Մարիամ Տոնյանի երկարակեցության գաղտնիքը