Ձյուն, մառախուղ, բուք է սպասվում. եղանակի տեսություն

Օդերևութաբանները եղանակային կանխատեսում են ներկայացրել առաջիկա մի քանի օրվա համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք: Հունվարի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Բժիշկն ասել է` ինչ կլինի, եթե ամեն առավոտ մեկ բաժակ ջուր խմեք
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերը կնվազի 10-15 աստիճանով:
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում այսօր առավոտյան սպասվում է ձյուն: Հունվարի 20-ի կեսօրից հետո, 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ջերմաստիճանը մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին կդիտվի -1...-3, գիշերը` -11...-13 աստիճան ցուրտ։
Ուզո՞ւմ եք ուժեղանալ` գիրք գնեք. «Գրքապտույտ» մրցույթ-նախագիծն ամենապահանջված տոնից առաջ