Խոշոր ավտովթար Մասիսում. 6 տուժած կա, 2–ը երեխաներ են

Հիվանդանոց
Բժիշկները տուժածներից մեկի վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության, մյուս երեքինը` բավարար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, կան տուժածներ, որոնցից երկուսը երեխաներ են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը վթարի մասին ահազանգը ստացել է երեկ` հունվարի 18-ին, ժամը 23:39-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Արարատի մարզում մեքենան հայտնվել է ջրանցքում․ վարորդը մահացել է, կան վիրավորներ
Պարզվել է, որ Արարատյան փողոցի սկզբնամասում բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Վ․ Հ․) և «Mitsubishi Colt» (վարորդ՝ Տ․ Ս․, ծնված 1994 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Mitsubishi Colt» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ժ․ Ի․-ն (ծնված 1995 թ․), Ա․ Ի․-ն (ծնված 2017 թ․), Լ․ Հ․-ն (ծնված 1994 թ․) և Ա․ Ս․-ն (ծնված 2017 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Մասիսի ԲԿ, այնուհետև Տ․ Ս․-ն, Լ․ Հ․-ն և Ժ․ Ի․-ն տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Տ․ Ս․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Լ․ Հ․-ինը և Ժ․ Ի․-ինը՝ ծանր, 4–ամյա երեխաներին տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը, «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել Վ. Հ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ մերկասառույց է
Կապան-Քաջարան ավտոճանապարհին «Opel Zafira»–ն գլորվել է ձորը. կան տուժածներ