ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ մերկասառույց է

Ձնապատ ճանապարհ
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է գալիս։ ԱԻՆ–ը հորդորում է երթևեկել միայն ձմեռային անվադողերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։
Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արտաշատում ավտոմեքենա է այրվել. տուժածներից մեկը երեխա է
Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում, Գեղաքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիայի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն։
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է վերացնել վարորդների տուգանային բալային համակարգը