Ի՞նչ անել, որ հավկիթը եփելու ժամանակ ո՛չ վնասակար լինի, ո՛չ էլ կորցնի օգտակար նյութերը

Մի դեպքում ձուն շատ եփելու դեպքում այն կորցնում է օգտակար հատկությունները, մեկ այլ դեպքում էլ քիչ եփված ձուն կարող է վնասակար լինել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik․ Հավկիթը բարձր սննդային արժեք ունի և հարուստ է սպիտակուցներով, սակայն դրա պատրաստման ժամանակ սխալները կարող են այդ մթերքը զրկել օգտակար հատկություններից, նույնիսկ վնասակար դարձնել առողջության համար։ Այս մասին գրում է չինական Sohu ինտերնետային պարբերականի մեկնաբանը:
Սննդաբանն ասել է` որ չրերն են առավել օգտակար օրգանիզմի համար
Հոդվածի հեղինակի խոսքով՝ սննդի ջերմային մշակումն իսկապես նպաստում է բակտերիաների ոչնչացմանը։ Սակայն, եթե դուք հավկիթը չափազանց երկար եք եփում, դրանում պարունակվող ծծումբն ու երկաթը բաժանվում են այլ նյութերի։ Արդյունքում մթերքը կորցնում է սննդային արժեքը։
Միաժամանակ, կիսաեփ ձվի սիրահարները կարող են թունավորվել, եթե այն բավարար ջերմային մշակում չանցնի։ Հոդվածում նշվում է, որ դա հատկապես վտանգավոր է երեխաների համար։
Բժիշկն ասել է` ինչ կլինի, եթե շաբաթական հինգ անգամ ձուկ ուտեք
Մասնագետները վտանգավոր են համարել նաև շագանակագույն շաքարավազի մեջ ձու եփելու մեթոդը: Չնայած տարածված կարծիքին, որ այդկերպ կարելի է խթանել արյան արտադրությունը, ըստ մասնագետների՝ այդպես ձվի պատրաստման ընթացքում օրգանիզմի համար վնասակար տարրեր են առաջանում։