Արցախում «Անանիա Շիրակացի» միջազգային կրթահամալիր կհիմնվի. Բեգլարյանը ժամկետ է նշել

Արտակ Բեգլարյան
ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը 2021–ի ամփոփիչ ասուլիսում ներկայացրեց Արցախում կրթության որակի բարելավմանն ուղղված ծրագրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Արցախի կրթության ոլորտի բյուջեն 2022-ին 2021-ի համեմատ ավելացել է 17.6 տոկոսով և կազմում է 17 միլիարդ 331 միլիոն 212 հազար դրամ։ Տեղեկությունը 2021–ի ամփոփիչ ասուլիսում հայտնեց ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
Թոռը պապական տունը վերածել է դպրոցի. Արցախի Վարնկաթաղ գյուղում դարձյալ հնչեց դպրոցի զանգը
«Բյուջեի ավելացմամբ նախատեսվում է կրթության ոլորտի, այդ թվում` գիտության, մշակույթի, սպորտի ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում` միջինը 20 տոկոսով, որոշ դեպքերում մի քիչ ավելի ցածր` կախված համամասնությունից և առաջնահերթություններից»,-ասաց նա։
Բեգլարյանը հայտնեց նաև, որ դեռ 2021-ից մեկնարկած երկարօրյա դպրոցի ծրագրի շրջանակում արդեն 14 դպրոց անցել է երկարօրյա ռեժիմի, ընթացիկ տարում նախատեսվում է ևս 34 դպրոց ներառել այդ ծրագրում։
Արցախում բարձրագույն կրթությունն անվճար կդառնա
Կրթության որակի բարելավման նպատակով 2022 թվականի սեպտեմբերին Արցախում կհիմնվի «Անանիա Շիրակացի» միջազգային կրթահամալիր։

«Այն լինելու է Երևանում գործող կրթահամալիրի մասնաճյուղը։ Իրենց ամբողջ կրթական ծրագիրը, որը միջազգային բակալավրիատի մաս է կազմում, բերելու ենք Արցախ»,- նշեց Բեգլարյանը։

Արցախի պետական նախարարը հավաստիացրեց, որ կրթության որակի ստուգման և բարելավման ծրագրերը շարունական բնույթ են կրելու։
Արցախցի դպրոցականներն ու ուսանողներն առանց կրթության չեն մնա․ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում