Առաջիկայում տրամադրելու ենք 200-ից ավելի նոր բնակարաններ. Արցախի պետնախարար

Արցախ. բնակարանաշինություն
Արտակ Բեգլարյանը նշել է, որ պլանավորում են մի քանի տարվա ընթացքում Արցախի Հանրապետությունում բնակարանային խնդիրն ամբողջությամբ լուծել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Առաջիկա շաբաթներին ավելի քան 200 արցախցիներ նոր բնակարաններ կստանան։ Տեղեկությունը 2021–ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Ե՛վ ասելիք ունեմ, և՛ անելիք. Բեգլարյանը` ԱՀ նախագահի ընտրություններում առաջադրվելու մասին
Ներկայում, ըստ Բեգլարյանի, Արցախի Հանրապետությունում հաստատված է 15-16 հազար տեղահանված։ Նրանց մեծ մասը բնակվում են ժամանակավոր կացարաններում, վարձով կամ պետության կողմից ապահովված հյուրատներում, հյուրանոցներում, մի մասն էլ արդեն բնակարան ենստացել։
Արցախում զորակոչ լինելու է. Բեգլարյանը խոսեց ՊԲ-ում իրականացվող փոփոխությունների մասին
«Տարեվերջին մենք տրամադրել ենք 108 բնակարան, որոնք կառուցվել են Հայաստան համահայկական հիմնադրամիմիջոցներով, առաջիկա շաբաթներին տրամադրելու ենք 200-ից ավելի նոր բնակարաններ»,- ասաց նա։
Ալիևն օրեցօր ավելի ու ավելի է լկտիանում համանախագահների լռության հետևանքով. ԱՀ պետնախարար
ԱՀ պետնախարարի խոսքով՝ ազատ բնակֆոնդից անցած տարի 467 բնակարան արդեն պատրաստել էին՝ չհաշված նորակառույց շենքերի բնակարանները, որոնց մի մասը տրամադրվել ենտեղահանված ընտանիքներին։

«Այս պահին 2862 բնակարան կառուցման փուլում է գտնվում, որից 956-ը` պետական միջոցներով, 743-ը՝ Արցախի ներդրումային հիմնադրամի, 1071-ը՝ Հայաստան համահայկական հիմնադրամի, 92-ն էլ բարեգործական միջոցներով։ Ընթացքում են համագործակցությունը տարբեր բարերարների հետ։ Հավանաբար մի քանի հարյուր բնակարանների շինարարություն,կրկին բարերարների միջոցներով, կմեկնարկենք»,- նշեց Բեգլարյանը։

ԱՀ պետնախարարը հայտնեց, որ բնակարանների տրամադրմանը զուգահեռ տեղահանված և ՀՀ-ում բնակություն հաստատած ընտանիքների մի մասն աստիճանաբար վերադառնում են Արցախ, քանի որ եղած բնակֆոնդի մի մասն ազատվում է՝ վարձով բնակարանները, հյուրատները, հյուրանոցները։
Խնդիր է դրվել նվազագույն կենսաթոշակը հասցնել նվազագույն սպառողական զամբյուղին. Բեգլարյան
Նա հույս հայտնեց, որ առաջիկա մեկ– երկու տարվա ընթացքում էականորեն կնվազի ՀՀ-ում գտնվող տեղահանվածների քանակը։