ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին կալանավորվել է, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի որդին՝ Դավիթ Անդրեասյանը։ Հունվարի 15-ին նա «Վազ 2121» մեքենայով, որում գտնվել է նաև նույն գյուղի բնակիչներից մեկը, դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մեքենայի առջևի մասով հարվածել ոստիկանության «Տոյոտային»։ Դրանից հետո իջել էր մեքենայից, սկսել դժգոհել հորը ոստիկանության բաժին բերման ենթարկելու հանգամանքից, սպառնացել ոստիկաններին՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ համայնքի նախկին ղեկավարի որդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
ՔԿ-ից հայտնում են նաև, որ նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննությունների ընթացքում համայնքի նախկին ղեկավարի որդու կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել էին երկփողանի որսորդական հրացան, որսորդական հրացանի պատյան, որսորդական հրացանի փամփուշտներ:
Նախաքննությունը շարունակվում է: