Քաղցկեղի դեմ երկար պայքարից հետո մահացել է «Կլոնը» սերիալի ճանաչված դերասանուհին

Մոմ
Չնայած երկար տարիների ծանր հիվանդությանը, դերասանուհին չի դադարեցրել իր սիրելի գործը։ Նա նկարահանվել է սերիալներում մինչև 2019 թվականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Քաղցկեղի դեմ երկար պայքարելուց հետո հունվարի 16-ին մահացել է բրազիլացի դերասանուհի Ֆրանսուազա Ֆորթոնը, գրում է gazeta.ru-ն:
Մահացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանը
64-ամյա դերասանուհին կյանքի վերջին ամիսներն անցկացրել է կլինիկայում, որտեղ բուժվել է արգանդի վզիկի քաղցկեղի դեմ։ Դերասահուհու մոտ հիվանդությունը հայտնաբերվել էր 1989 թվականին։
Ֆորթոնը նկարահանվել է ավելի քան 40 հեռուստասերիալում։
Մահացել է դերասանուհի Վալենտինա Պետրաչկովան
Նա առավել ճանաչված դարձավ հանրահայտ «Կլոնը» (2001) սերիալում նկարահանվելուց հետո։ Ֆիլմում Ֆորթոնը մարմնավորել է բժիշկ Ալբիերիի վերարտադրողական բժշկության կլինիկայի աշխատակցուհի Սիմոնեի դերը։ Նա նկարահանվել է նաև «Հանուն սիրո» սերիալում։ Ֆորթոնը շարունակել է նկարահանվել սերիալներում մինչև 2019 թվականը։