Ինչպե՞ս ճիշտ արթնանալ. խորհուրդ նյարդաբանից

Արխիվային լուսանկար
Ճանաչված նյարդաբանն ասել է, թե ինչպես չի կարելի արթնանալ և ինչ անել օրգանիզմին վնաս չհասցնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Զարթուցիչի ազդանշանից անմիջապես հետո անկողնուց կտրուկ բարձրանալն արյան շրջանառության համակարգի համար ավելորդ ծանրաբեռնվածություն է առաջացնում։
Քնելու հինգ սխալ, որոնք հանգեցնում են մաշկի վաղաժամ ծերացման
Նյարդաբան Իգոր Օրլովը հայտնում է, թե ինչպես պետք է արթնանալ առանց օգանիզմին վնաս հասցնելու։
Գիտնականները պարզել են, թե որ դիրքում է օգտակար քնել
Որոշ ժամանակ անկողնում պառկելը, այնուհետև ձգվելը, առանց շտապելու կանգնելը, ոչ միայն հաճելի է, այլև օգտակար առողջության համար։

«Հորիզոնական դիրքից կտրուկ անցումն ուղղահայացի` ավելորդ բեռ է արյան շրջանառության համար։ Այնպես որ, երբ դուք լսեք զարթուցիչի ձայնը, որոշ ժամանակ մնացեք անկողնում, պառկած վարժություններ կատարեք, ձգվեք»,-խորհուրդ է տալիս նա:

Նյարդաբանի խոսքով` անկողնուց կտրուկ բարձրանալը կարող է զարկերակային ճնշման կտրուկ իջեցման, գլխապտույտի, հավասարակշռության կորստի, ընկնելու և վնասվածք ստանալու պատճառ դառնալ։
Գերմանացի բժիշկները նշել են հարբուխի բուժման 4 սխալները