Քննչական մարմինը նոր մանրամասներ է հաղորդել Կոշում կատարված սպանությունից. լուսանկարներ

Եղբոր սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել ու ձերբակալվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Արագածոտնի մարզի Կոշ գյուղում հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը կատարված սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
1 / 3
Արագածոտնի մարզի Կոշ համայնքի սպանված բնակչի տունը
2 / 3
Արագածոտնի մարզի Կոշ համայնքի սպանված բնակչի տունը
3 / 3
Արագածոտնի մարզի Կոշ համայնքի սպանված բնակչի տունը
Նախնական տվյալներով՝ 37-ամյա տղամարդու ու նրա եղբոր միջև վիճաբանություն է ծագել կենցաղային հարցերի շուրջ, որի ժամանակ վերջինը դույլով, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել եղբոր գլխին և մարմնի տարբեր մասերին։
Կոշ գյուղում 40–ամյա տղամարդուն սպանել է կրտսեր եղբայրը
Հիշեցնենք` դեպքի մասին հունվարի 13-ին հայտնել էր ոստիկանությունը` նշելով, որ հանցագործությունը կատարել է տուժողի` նախկինում դատապարտված 38-ամյա եղբայրը:
Եղբոր սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել ու ձերբակալվել է։