Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները ժամանել են Ռուսաստանի ԱԳՆ ընդունելությունների տուն ՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման առաջին հանդիպմանը մասնակցելու։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշենք, որ Երևանն ու Անկարան դեկտեմբերին հայտարարեցին, թե պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։