ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Արագածոտնի մարզի Կոշ գյուղում 40–ամյա տղամարդուն սպանել է կրտսեր եղբայրը։ Դեպքը տեղի էր ունեցել երեկ` հունվարի 12-ին, հայտնում է ոստիկանությունը։
Դեպի վայր ժամանած ոստիկաններին եղբայրն ասել էր, որ ինքն է եղբորը հյուրասենյակում հայտնաբերել ու զանգահարել 1-02:
Դիակի զննությամբ տղամարդու դեմքին արնանման հետքեր են հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Համալիր ու բազմակողմանի միջոցառումների արդյունքում, ինչպես և նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ հանցագործությունը կատարել է տուժողի`նախկինում դատապարտված 38-ամյա եղբայրը: Պարզվել է, որ եղբայրները վիճել են, ապա 38-ամյա տղամարդը ծեծել է ավագ եղբորը, մարմնական վնասվածք հասցրել, ինչն էլ մահվան պատճառ էր դարձել։
38-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին։ Նա ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։